- Պատմի՛ր Հ. Թումանյանի «Արև և լուսին» բալլադը (դասարանում բեմադրելու ենք):
- Բացատրի՛ր
լուսածին,-Լույս ծնող՝ առաջացնող:
երկնաբնակ-Երկնքում բնակվող՝ ապրող
շարմաղ-Շատ մանր ծակոտիներով մաղ:
խարխափել-Չտեսնելու պատճառով ոտքերը զգույշ փոխել, շոշափելով առաջ գնալ:
պպին կանգնել-Համառել, կամակորել:
ջոկ-Զորական փոքրագույն ստորաբաժանումը, դասակի ստորաբաժանումը կազմող միավոր:
բառերը։ - Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝
ապարանք-Պալատ
անսասան-Անշարժ
դյութական-Կախարդական
պահնորդ-Պահապան
հրաշագեղ-Սքանչելի
անհետանալ-Աներևութանալ
Ապրիլի 2
A Day in the Forest
Comprehension Questions
- Where did Tom go in the morning?
- Tom went to visit his grandfather’s farm.
- What animals did he see on the farm?
- he saw many domestic animals: a friendly dog, a white sheep, and a big brown horse.
- Which wild animals did Tom see in the forest?
- Tom saw a fox hiding behind a tree. Then he noticed a big bear near the river. The bear was catching fish.
- Why did Tom go back quickly?
- He remembered his grandfather’s words: “Wild animals live in nature. They can be dangerous. You must be careful.”
- What did Tom learn?
- Tom looked at the sky and thought, “Animals are different, but they are all important.”
Discussion
- Do you like wild or domestic animals more? Why?
- What is your favorite animal? Is it wild or domestic?
True or False (Ճիշտ/Սխալ)
- Tom saw a lion on the farm. False
- Domestic animals live with people. True
- The bear was hiding behind a tree. False
- Tom went to the forest because he was curious. True
- Wild animals are always safe. False
Fill in the Blanks (Լցիր բացված տեղերը)
- Tom saw many domestic animals on the farm.
- The fox was hiding behind a tree.
- Wild animals live in forests and jungles.
- The bear was catching fish in the river.
- Tom learned that animals are different but all are important.
Ապրիլի 1
- Կարդա՛ Հ. Թումանյանի «Արև և լուսին» բալլադը։
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։
ԱՐԵՎ ԵՎ ԼՈԻՍԻՆ
(Ժողովրդական ավանդություն)
Ասում են, իբրև, երկնում կապուտակ
Կա մի լուսեղեն սիրուն ապարանք.
Այնտեղ եթերքում, ամպերի գլխին
Ամուր, անսասան կանգնած է նա մին:
Նրա դռներին պահնորդ չէ հսկում,
Ոչ մոտից անցնող, ոչ ձայն է լսվում.
Միայն դյութական ամրոցի միջին
Տաշտըն առաջին չոքած է մի կին:
Խմոր է հունցում, և բազուկները
Վերև են քաշած մինչ արմունկները.
Խմոր է հունցում և անուշ երգում,
Որ փափկահնչյուն լռին եթերքում
Անոսր այերը թեթև տատանում,
Կամաց հեռանում է, անհետանում:
Ահա համրընթաց, ձյունափայլ, ճերմակ
Ամպերը կտրած միմյանց քամակ,
Ինչպես գնայուն լեռներ ահագին
Ունկնդիր են այն քաղցրալուր երգին:
Այն հրաշագեղ կինն երկնաբնակ
Ունի երկու հատ գեղեցիկ զավակ.
Եվ ահա կանչեց իր սիրուն զույգին,
Ձայն տվեց թե չէ՝ դուրս եկան կողքին:
Աղջիկ է մեծը, անունն՝ Արեգակ,
Նմանը չըկա երկնքում հրեշտակ.
Աչքերը սև-սև, մազերը գանգուր,
Հոնքերը կեռ-կեռ, ասես մի-մի թուր.
Իսկ փոքրը՝ տղա, անունը Լուսնյակ,
Շարմաղ, ինչպես ձյուն, իրավ լուսունակ:
Ապա թե խոսեց մայրը լուսածին.
— Գնացե՛ք, որդիք, Արեգակ, Լուսին,
Մեկդ գիշերը, մյուսդ ցերեկը,
Լուսավորեցեք խավար աշխարհքը.
Դե՛հ, բավական է, գնացեք, որդիք,
Հերիք խավարում խարխափեն մարդիկ:
— Ես ցերեկը կերթամ, ասաց Լուսնյակը,
Լուսավորելու խավար աշխարհքը,
Եվ այնտեղ ինչ որ տեսնեմ, նկատեմ,
Կըգամ քեզ, մայրիկ, մին-մին կըպատմեմ:
— Վա՜հ, չէ՜, ես պիտի գնամ ցերեկը,
40Խոսեց վրդովված սիրուն Արեգը.
Միթե աղջիկը կըշրջի՞ գիշերը,
Որոշիր, խնդրեմ, մայրիկ, մեր դերը:
— Լսի՛ր, իմ Լուսին, չէ՞ խելոք ես դուն,
Հորդորեց մայրը յուր համառ որդուն,
Արեգն աղջիկ է, նա կըվախենա,
Դու քաջ տղա ես, գիշերը գնա:
Սակայն Լուսինը պպին էր կանգնել,
Սիրուն քրոջը չուզեց զիջանել.
Եվ այդ ժամանակ մայրը լուսածին
Բարկացած դարձավ համառ Լուսնյակին. —
— Բավական, Լուսին, պատանի դու վես,
Գնա՜ քո գործին, հեռացիր աչքես:
Ասաց, Լուսնյակի երեսին սիպտակ
Խմորոտ ձեռքով զարկեց մի ապտակ:
Խռովեց Լուսինն ու լացակնքած
Դուրս եկավ իսկույն իր գործին գնաց.
Բայց ապտակ կերած օրվանից դեսը
Խմորոտ է նրա քիթն ու երեսը:
Սակայն ամաչկոտ Արեգակն այժմ էլ
Մարդուց էր քաշվում ցերեկով շրջել.
Եվ ահա մայրըն Արևին տվեց
Մի բուռ ասեղ, այսպես պատվիրեց.
— Հողեղեն աչքեր թե որ նայեն քեզ,
Այս ասեղներով նրանց կըծակես:
Արևը շիկնած, մեծ ապարանքից
Դուրս եկավ երկինք, ամպի արանքից
Նայեց աշխարհքին, կենսատու շռայլ
Իջավ, լուսացավ երկիրը մռայլ,
Եվ զվարթացավ բնությունն ամեն:
Բայց մինչև այսօր ոչ մի հողեղեն
Չէ կարող նայել նրա լույս դեմքին,
Աչքեր է ծակում, ասեղ կա ձեռքին:
Մեկը ցերեկը, մյուսը գիշերը,
Ջոկ կատարելով իրանց դերերը,
Երկար ժամանակ իրար չըտեսան,
Սաստիկ կարոտով տանջվել սկսան:
Եվ տվեց աստված իրարից բաժան
Քույր ու եղբորը մի ժամ տեսության.
Այդ տեսակցության ժամին կարոտած
Քույրն ու եղբայրը գրկում են միմյանց.
Իսկ քույր ու եղբայր երբ որ գրկվում են,
Մարդիկ մի առ ժամ լույսից զրկվում են:
ապարանք-Պալատ
անսասան-Չսասանվող, աներեր, հաստատուն:
դյութական -Դյութիչ, հմայիչ, գրավիչ, սքանչելի:
համրընթաց-Համր՝ դանդաղ ընթացող՝ գնացող, դանդաղաշարժ:
գնայուն-Գնալու՝ շարժման մեջ գտնվող, գնացող, հոսող: Գնայուն ջրեր:
խարխափեն-Չտեսնելու պատճառով ոտքերը զգույշ փոխել, շոշափելով առաջ գնալ:
պպին-Համառել, կամակորել:
Հողեղեն -Հողից սարքած՝ կերտած՝ պատրաստած:
Գործնական քերականություն
Դասարանում՝
1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:
Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:
Գոյականներ
- Կաղնի
- Աղջիկ
- Գետ
- Բուք
- Ճշմարտություն
- Գայանե
- Տուն
- Կատու
- Կաղամբ
- Հեռուստացույց
- Հայաստան
- Վարդ
- Վարդուհի
- Լիճ
- Ալիք
- Մարտ
- Մարտակառք
- Կառապան
- Հեծանիվ
- Պատմություն
- Թռչուն
- Թռիչք
- Գարուն
- Արև
Ածականներ
Երկար
Հայտնի
Մեծ
Կանաչ
Բարի
Տգեղ
Անտուն
Բարկացկոտ
Գունավոր
Խակ
Հետաքրքիր
Փշոտ
Հզոր
Բարձր
Հմուտ
Մարտական
Եռանիվ
Ալ (վառ կարմիր)
Պատմական
Խիզախ
Բարեկամական
Շքեղ
Գարնանային
Արևոտ
2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:
Ա Բ
Մեծ — մեծանալ
բարձր — բարձրանալ
չոր — չորանալ
չար — չարանալ
Ա խմբի բառերը ածականներ են (որակ ցույց տվող), իսկ Բ խմբի բառերը՝ բայեր (գործողություն/եղելություն ցույց տվող),
3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:
Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:
Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:
Այդ քաղաքում մի բարի հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի
հրավիրեց:
Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:
Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոոոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:
Հիմնական տարբերությունն այն է, որ դրանցից առաջինը ածական է, իսկ երկրորդը՝ բայ։
4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:
Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:
1. Գոյական
- Ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ:
2. Ածական
- Ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկարատև:
3. Բայ
Վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել:
«Ուսումնական գարուն» նախագիծ
Կարդա ստորև ներկայացված ավանդազրույցները և օգտվելով այս նախաբաններից՝ առանձին-առանձին նկարագրիր, բնութագրիր հայոց թագավորներին։ Կարճ ներկայացրու քո կարծիքը։
«Այս ավանդազրույցում թագավորը ներկայացվում է որպես…»
«Նրա գլխավոր արարքը…»
«Նա արժևորվում է, որովհետև…»
Փավստոս Բուզանդ. « Արշակ և Շապուհ»
1. Արտաշես և Արտավազդ
Այս ավանդազրույցում թագավորը ներկայացվում է որպես հզոր և կառուցողական առաջնորդ, ով հիմնում է Արտաշատ քաղաքը և ընդարձակում երկրի սահմանները։ Նրա գլխավոր արարքը Արտաշատի հիմնադրումն ու արդարացի կառավարումն է։ Նա արժևորվում է, որովհետև նպաստել է պետականության ամրապնդմանը և տնտեսական զարգացմանը։
2. Տիգրան և Աժդահակ
Այս ավանդազրույցում թագավորը ներկայացվում է որպես խորամանկ և ռազմավարական մտածողություն ունեցող ղեկավար։ Նրա գլխավոր արարքը մարաց Աժդահակ թագավորի հաղթելն ու նրա իշխանությունը վերջ դնելն է։ Նա արժևորվում է, որովհետև ազատագրել է երկիրը արտաքին վտանգից և ապահովել անվտանգություն։
3. Արշակ և Շապուհ
Այս ավանդազրույցում թագավորը ներկայացվում է որպես ողբերգական կերպար, ով պայքարում է պարսկական ազդեցության դեմ։ Նրա գլխավոր արարքը Շապուհի դեմ դիմադրություն կազմակերպելն ու պետական ինքնիշխանությունը պաշտպանելու փորձն է։ Նա արժևորվում է, որովհետև չնայած անհավասար պայքարին, նա հավատարիմ է մնացել իր երկրին։
Իմ գրադարանը․ «Սարդ-մարդը»
Spiderman
- Ի՞նչ գիրք եմ կարդում.
Ես կարդում եմ «Սարդ-մարդը» (Spider-Man) կոմիքսների գիրքը կամ պատմվածքը։ Հեղինակներն են Ստեն Լին և Սթիվ Դիտկոն - Ինձ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը.
Ինձ ամենաշատը դուր է գալիս հայտնի միտքը. «Մեծ ուժի հետ գալիս է նաև մեծ պատասխանատվություն»։ Այս խոսքերը Փիթեր Փարկերին սովորեցնում են լինել բարի և օգնել մարդկանց։ - Հերոսների առանձնացում և բնութագրում.
- Փիթեր Փարկեր (Սարդ-մարդ)․ Նա խելացի, համեստ և շատ քաջ տղա է։ Չնայած իր դժվարություններին, նա միշտ պատրաստ է վտանգել իրեն՝ ուրիշներին փրկելու համար։
- Մեյ մորաքույր․ Նա շատ հոգատար է և սիրում է Փիթերին, նա մարմնավորում է ընտանեկան ջերմությունը։
- Չարագործներ (օրինակ՝ Կանաչ Գոբլինը կամ Դոկտոր Օկտոպուսը)․ Նրանք ուժեղ են, բայց իրենց ուժն օգտագործում են վատ նպատակներով։
- Իմ կարծիքը կարդացածս գրքի մասին.
Այս գիրքն ինձ շատ է դուր գալիս, որովհետև այն սովորեցնում է երբեք չհանձնվել։ Սարդ-մարդն ապացուցում է, որ նույնիսկ սովորական դպրոցականը կարող է դառնալ իսկական հերոս, եթե ունի բարի սիրտ։
Past Simple – Բայերի աղյուսակ
Կանոնավոր բայեր (Regular verbs)
| Base form (ներկայ) | Past Simple (անցյալ) | Թարգմանություն |
|---|---|---|
| play | played | խաղալ |
| work | worked | աշխատել |
| clean | cleaned | մաքրել |
| watch | watched | դիտել |
| visit | visited | այցելել |
Կանոն՝ սովորաբար ավելացնում ենք -ed
Անկանոն բայեր (Irregular verbs)
| Base form | Past Simple | Թարգմանություն |
|---|---|---|
| go | went | գնալ |
| eat | ate | ուտել |
| see | saw | տեսնել |
| come | came | գալ |
| take | took | վերցնել |
| make | made | պատրաստել |
| have | had | ունենալ |
| do | did | անել |
Սրանք պետք է հիշել, որովհետև կանոն չունեն
Վարժություններ (մի փոքր բարդ)
1. Լրացրու նախադասությունները ճիշտ ձևով (Past Simple)
- Yesterday I went (go) to school early.
- She ate (eat) an apple in the morning.
- We played (play) football after school.
- He saw (see) a beautiful bird.
- They visited (visit) their grandparents last weekend.
2. Դարձրու նախադասությունները ժխտական (negative)
Օրինակ՝
I played → I did not play
- She watched TV. → She didn’t watch tv
- They went to the park. → They didn’t go to the park
- He cleaned his room. → He didn’t clean his room
- We ate pizza. → We didn’t eat pizza
3. Դարձրու հարցական (questions)
Օրինակ՝
You played → Did you play?
- She visited her friend. → did she visit her friend?
- They watched a movie. → did they watch a movie?
- He went to school. → did he go to school?
- You did your homework. → did u do your homework?
4. Թարգմանիր անգլերեն
- Ես երեկ խաղացի ֆուտբոլ։ i played football yesterday
- Նա գնաց դպրոց։ he went to school
- Մենք կերանք պաղպաղակ։ we ate ice cream
- Նրանք դիտեցին ֆիլմ։ they watched a movie
5. Գտիր սխալը և ուղղիր
- She goed to school. → She went to school.
- I eated an apple. → I ate an apple.
- They did not went home. → They did not go home.
- He maked a cake. → He made a cake.
6. Ընտրիր ճիշտ տարբերակը
- Yesterday we went to the zoo.
a) go
b) went
c) goed - She did her homework last night.
a) did
b) do
c) done - They watched a movie on Sunday.
a) watch
b) watched
c) watches - I saw my friend at the park.
a) see
b) saw
c) seen
7. Լրացրու բաց թողնված բառերը (օգտագործելով did / didn’t / verb)
- did you go to school yesterday?
- I did not understand the lesson.
- We played (play) basketball after class.
- She didn’t eat (not / eat) breakfast.
- did they visit their teacher?
8. Կազմիր նախադասություններ (տրված բառերով)
- yesterday / I / to the park / go
→ I went to the park yesterday. - last night / she / a book / read
→ She read a book last night. - they / football / play / after school
→ They played football after school. - we / not / TV / watch
→ We didn’t watch TV.
9. Միացրու նախադասությունների մասերը
- I went to the shop
- She was tired
- They played outside
- We stayed at home
a) because it rained
b) and bought some bread
c) so she went to bed early
d) and had fun
10. Լրացրու ճիշտ ձևով (ուշադրություն՝ կանոնավոր vs անկանոն)
- He took (take) my book yesterday.
- We cleaned (clean) the classroom.
- She made (make) a cake.
- I walked (walk) to school.
- They had (have) a great time.